Աշխարհահռչակ Վարդանյան եղբայրները կրկին փայլեցին իրենց ֆանտաստիկ հնարքներով․ ուշագրավ տեսանյութ

Ռուսական եթերով հեռարձակվող հեռուստանախագծի շրջանակներում շատերին են հայտնի դարձել Վարդանյան եղբայրների ֆանտաստիկ ու անհավանական կատարումները։ Նրանք երկուսով այնպիսի ուշագրավ ու անպատկերացնելի հնարքներ են ցույց տալիս բեմից, որ ժյուրին ու հանդիսատեսն առանց աչքերը թարթելու, շունչները պահած հետևում են եղբայրների ամեն մի գործողությանը։

Եղբայրների ստացած խաչը, որ նրանք իրենց մարմիններով էին պատկերել, երկար խոսվեց ու քննարկվեց շոուի սիրահարների կողմից։ Եղբայրները նորից ելույթ են ունեցել՝ դարձյալ իրենց ելույթով ու հետաքրքիր համարներով ապշեցնելով բոլոր ներկաներին։

Այս անգամ եղբայրները կարողացել են միմյանց պահել գլխի վրա՝ դարձյալ խաչանման տեսարան ստանալով։ Հանդիսատեսը մեծ հուզմունք է ապրել այդ պահին։ Թվում է՝ ամեն րոպե կարող է տեսարանը վատ ավարտ ունենալ, սակայն եղբայրները կարողացել են պատվով դուրս գալ նաև այս փորձությունից։


Վարդանյան եղբայրների ներկայացրած անհավանական ու ֆանտաստիկ ներկայացումը կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!