Եվգենի Կիսինը իր համերգի հասույթը ուղարկել է Արցախ գրելով՝ «Ես Ձեզ հետ եմ, Ձեր ցավը տանեմ»։ Կիսինը ծնվել է Մոսկվայում, ինժեներ Իգոր Բորիսովիչ Օտմանի ընտանիքում։ 6 տարեկանում ընդունվել է Գնեսիների անվան երաժշտական դպրոց։
10 տարեկանում առաջին անգամ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ու կատարեց Մոցարտ։ 1985ից սկսեցին Կիսինի հյուրախաղերը արտերկիր։ 1988ին ելույթ ունեցավ Բեռլինյան փառատոնին Հերբերը Ֆոն Կարեյանի հետ։ 1990ին տեղի ունեցավ Կիսինի դեբյուտը ԱՄՆ-ում։
1992ին Կիսինը ելույթ ունեցավ grammy awards-ի ժամանակ։ Կիսինը այն եզակի արտիստներից է, որ արժանացել է Գրեմմի մրցանակի։ Կիսինը իր ստեղծած լեյբլը նաև ունի, դա Դոյչե Գրոմոֆոնն է, որտեղ զբաղվում են դասական երաժշտության պրոպագանդայով։ Ապրելով ԱՄՆ-ում, Լոնդունում, Փարիզում, հիմա ապրում է Կիսինը Պրահայում։
2013 թվականին Կիսինը դարձավ Իսրաելի քաղաքացի։ Կիսինը մշտապես հրաշալի է վերաբերվել հայերին ու նշել, որ անչափ են իր հայազգի ընկերները։ Կիսինը համերգներ է ունեցել նաև Հայաստանում։