Աշխատանքային օրվա ավարտին․ Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչով է զբաղվել ամուսինը աշխատանքից հետո

Աննա Հակոբյանը վերջին շրջանում է՛լ ավելի է մեծացրել համացանցային իր ակտիվությունը։ Նա հանրությանը սիրով ցույց  է տալիս, թե ինչպիսին  է իր ընտանիքի առօրյան։

Սակայն Վարչապետի տիկնոջ նմանօրինակ հրապարակումները մշտապես քննադատության են արժանանում։ Եվ Տիկին Հակոբյանը կարծես թե ընտանեկան հանգստից, ժամնցից և առօրյաից հրապարկումները քչացրել էր։

Այս անգամ նա, սակայն, կրկին հրապարկում է կատարել և ցույց տվել ամուսնուն, թե ինչով է նա զբաղվում աշխատանքից հետո։ Աննա Հակոբյանի հանրայնացված լուսանկարից պարզ է դառնում, որ ՀՀ Վարչապետը աշխատանքային օրվա ավարտին տան բակում զբաղվել է հողագործական աշխատանքով․ նա ծաղիկներ է տնկել։

Լուանկարում Նիկոլ Փաշինյանը համապատասխան ձեռնոցները և հագուստները հագին կակաչներ է տնկում։ Աննա Հակոբյանը լուսանկարին կից գրել է․ «Աշխատանքային օրվա ավարտին»։

Մեկնաբանութուններում հազարավոր օգտատերեր հիացել են և ջերմ խոսքեր հղել երկրի ղեկավարին, իսկ զուգահեռ եղել են նաև օգտատերեր, որոնք քննադատել են և բացասաբար վերաբերվել Աննա Հակոբյանի հրապարակմանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: