Սոս Ջանիբեկյանը գրում է․ «Այսօրվա մեր իրականության մեջ ցանկացած իրադարձություն, որոնց մեջ գերակշռող բաղադրիչներն են տգիտությունը, չարությունը, անդաստիրակությունը, ապակառուցողականություը, նյութապաշտությունը, անբարտավանությունը, անհանդուրժողաականությունը, եսապաշտությունը, եսակենտրոնությունը, անհավատությունը, հետամնացությունը, բռնnւթյունը, ատելությունը և չարությունը, պատճառը մեկն է, տարիներ շարունակ անտեսության մատնված ՄՇԱԿՈւՅԹԸ։
Անտեսված է եղել և ցավով պիտի ասեմ, որ անտեսված է նաև հիմա անտեսված է մի բան, որը պահպանում է ազգայինը, արժեքները և եթե աշխարհի բոլոր սահմանները մի օր ջնջվեն, միայն մշակույթով կարող ենք «սահմաններ» գծել և կյանք տալ Մեր տեսակին:
Անտեսված է Մի բան, որը ցանկացած տարածությունում պիտի նպաստի պետության զարգացմանը, կլինի ազգային ժողով, բանակ, արվեստ, կրթություն, թե այլ կարևոր բան, ինքն է տալիս կարգ ու կանոն, ձևաչափ և գաղափար։
Ինչպես պիտի լինի զինվորականը, ինչ գաղափարներով սնուցվի, ուր ձգտի, ինչ երազանքներ պիտի ունենա, ինչպես պիտի լինի քաղաքական գործիչը, ինչ վարքագիծ ունենա, ինչ գաղափարներ պահպանի, ինչպես պիտի լինի կրթության ոլորտի նվիրյալը, ինչ առաքելությամբ զբաղվի, աշակերտին ինչպես պիտի մոտիվացնի, բժիշկը ինչ ոգով պիտի ծառայություն մատուցի մահվան և կյանքի սահմանում միառժամանակ փոխհարաբերվելով հիվանդի հետ։
Ոստիկանը ինչպես պիտի անվտանգության զգացում սփռի քաղաքացիների շուրջ, գյուղացին ինչպես կերակրի քաղաքացուն, քաղաքացին հարգի ինչպես բնությանը, ինչպես պետք է մարդիկ հաղորդակցվեն և ինչ համընդանուր գաղափարներ արժեվորեն, ինչպիսին պիտի լինեն մեր հերոսները , մեր քաղաքը, քաղաքի լուսավորվածությունը, եռուզեռը և մեր կյանքը, դա պիտի Մշակույթը ուղղորդի և հավատարիմ հետևողականությամբ պատասխանի «ինչպես պետք է լինի» հարցին։
Որպես օրինակ ասեմ այսօր ամենախնամվածը ռեստորանային մշակույթն է։ Եթե այսօրվա ամենակարևոր օղակից, Մշակույթի օջախից նույն հետևողական ուշադրությունը տրվի նշածս մյուս, չափզանց շատ կյանքի մոլեկուլների կարիք ունեցող ասպարեզներին, որքան տարի որ տրվել է ժամանցին և ուտել խմելուն, մենք հրաշալի հիմք կդնենք հրաշալի Հայրենիք ունենաու համար:
Սա արձանագրում եմ որպես անհերքելի ճշմարտություն։ Շնորհակալություն ուշադրության համար ես գնացի ԱԺ-ի տեսանյութները նայեմ մի քիչ խնդամ, որովհետև չգիտեմ էս ում համար եմ գրել ու վաաաբշե ում վեջին ա Մշակույթը»: