Անվասայլակին գամված հերոսի ու նրա սիրելիի պարը․ Վարդանն ու Անահիտը հաղթել են պատերազմը․ անասելի հուզիչ տեսանյութ

Քառասունչորսօրյա արհավիրքը ցնցեց ողջ հայ հանրությանը․ հեռու, թե մոտիկ, անասելի դաժան օրեր ապրեցին։ Արհավիրքն ավարտվեց, սակայն սիրտը դեռ շարունակում է մրմռալ  ու հիշեցնել ոչ միայն ցավով լեցուն օրերը, այլև արհավիրքի հետևանքները։

Տղաները, որոնք իրենց մարմինը վահան դարձրեցին թշնամու առաջ հանուն վաղվա, ապագայի ու եկող սերնդի, այժմ էլ վերևից են հսկում, քանզի այլևս ոչ ոքի չեն վստահում։

Իսկ այն  տղաները, ովքեր մի նոր առաջադրանքով մտան կյանք, շարունակում են ապրել և ավելին՝ շարունակում են ապրեցնել։

Իրենք կիսատ լինելով՝ լրացնում են դիմացինին։ Նրանք շարունակում են կյանքը և ցույց տալիս, որ պատերազմն անգամ անզոր է ջնջել ու վերացնել սերն աշխարհի երեսից։ Տեսանյութում Վարդանն ու Անահիտն են։


Զույգի պարը տղայի երեսունամյակին կազմակերպված խնջույքի առթիվ է։ Նրանք ու նրանց սերը հաղթել է պատերազմը։ Զույգի հուզիչ պարը դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: