Նուրբ համային հատկանիշներով և բավականին պահանջված են աղցանները, որոնք բազմատեսակ են և յուրաքանչյուրը գեղեցիկ և յուրօրինակ իր տեսակի մեջ։
Աղցաններով հարուստ է ցանկացած առիթի սեղան, որոնք սիրում են ճաշակել շատերը։ Ներկայացնում անչափ օգտակար, համեղ, միևնույն ժամանակ գեղեցիկ աղցան, որը, հավատացեք, կզարդարի ձեր սեղանը։
Եվ այսպես, պատրաստեք հետևյալ մթերքները՝
1 միջին բազուկ, հում, մաքրած
Կանաչ սոխ՝ բարակ կտրատած
Քունջութ — 1 ճ.գ.՝ բոված
Ձիթայուղ կամ քունջութի ձեթ — 1 ճ.գ.
Կիտրոնի հյութ — 1 ճ.գ.
Աղ, սև պղպեղ
Այժմ պատրաստման մասին․ շատ համեղ, օգտակար և գեղեցիկ բազուկով և քունջութով աղցանի պատրաստման համար սկսեք բազուկը քերել։
Բուսայուղը, կիտրոնի հյութը, աղը, պղպեղը միախառնել առանձին ափսեի մեջ, լցնել բազուկի վրա, խառնել, ապա այս ամենին միացնել կանաչ սոխը և քունջութը, մատուցել և ճաշակել անսահման համով և գեղեցիկ աղցանը։