Ցավոք սրտի, սահմանին շարունակում ենք զոհեր ունենալ։ Անդառնալի ու մինչ հոգու խորքը ցավալի է յուրաքանչյուր կորուստ։
Երիտասարդները, ովքեր բազմաթիիվ նպատակներն ու երազանքները մտքում գնում են հայրենիքի հանդեպ սուրբ պարտականությունները կատարելուն և հենց այնտեղ էլ ավարտվում են բոլոր երազանքներն ու նպատակները, նրանց երիտասարդ կյանքերը։ Ընտանիքներն ապրում են մշտական կարոտով ու արցունքով։ Սակայն այս անարդարություններին ասես վերջ չկա։
Այսօր՝ մարտի տասնյոթին, ցավալի տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ երեկ՝ մարտի տասնվեցին, 21։00-ի սահմաններում Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի անշնչացած մարմին։
Այնուհետև պարզվել է, որ զոհվածը շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանն է, ով ծնվել 2002 թվականին։ Նա ծնոտի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Այս դեպքի հետ կապված քննություն է ընթանում, որն առաջիկայում կպարզի դեպքի լիարժեք հագմանանքերը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ալբերտի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։