Այսօր ցավալի տեղեկատվություն ստացվեց, որ մահացել է է սպորտի ոլորտում մեծ դրումներ կատարած, հայրենիքի անունը Եվրոպայում բարձրացրած բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանը, ով հանդիսանում էր գերծանր քաշային կարգի Եվրոպայի երիտասարդների աշխարհի չեմպիոն, նաև մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Սպորտսմենը երկար տարիներ տառապում էր հիվանդությամբ։ Այս մասին հայտնել է Ֆեդերացիան և տարածել ցավակցական ուղերձ՝ խոր վշտակցություն հայտնելով։
Բագրատը երեսունինը տարեկան էր։ Նա հազվադեպ հանդիպող հիվանդություն ուներ, որն արդեն տարիներ էր ինչ հայտնաբերվել էր սպորտսմենի մոտ։
Հիվանդությունը կոչվում է Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, որի մասին քչերը գիտեն, նույնիսկ մասնագետների շրջանում։ Հազվադեպ պատահող հիվանդությամբ տառապելու մասին Բագրատը պատմել էր միայն անցյալ տարի։ Լրատվականները նաև հայտնւմ էին՝ սպորտսեմը օգնության կարիք ունի։
Բագրատը մի շարք հաղթանակներ է գրանցել և արժանացել պատվոգրերի, մեդալների։ Հաղթանակել է 250 սիրողական, 11 պրոֆեսիոնալ մարտերում։
1990 թվականին հռչակվել է Եվրոպայի երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Խորին ցավակցություններ և ափսոսանք ենք հայտնում սպորտսմենի ընտանիքին, հարազատներին։