Անչափ ցավալի․ կյանքից հեռացավ տաղանդաշատ դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը

Կյանքից հեռացած, արատաքին այս աշխարհը լքած սիրված արտիստների շարքին միացավ նաև դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը։ Լուսինեն ՀՀ վաստակավոր արտիստուհի էր։

Նա զարդարում էր թատրոնի բեմը, խաղացել է նաև ֆիլմերում և ներկայացել հանդիսատեսի և հեռուստադիտողի առջև լավագույնս։ Լուսինե Կիրակոսյանը մահացել է ապրիլի երեքին՝ երեկոյան։

Նրա հարազատները, ընկերները և բոլոր այն անձիք, ովքեր ճանաչել են տաղանդավոր այս դերասանուհուն, ճանաչել նրա մարդ տեսակը, ուղղակի հիացած են նրանով։ Նրան անսահման սիրում են և այսօր սգում ու վշտակցում դերասանուհու հարազատներին։ Լուսինեն տևական ժամանակ էր ինչ վատառողջ էր։

Վերջին օրերին նա գտնվել է հիվանդանոցում բժիշկների հսկողության ներքո, ովքեր արտիստուհու վիճակը ծանր էին գնահատում։  Լուսինե Կիրակոսյանն այլևս մեզ հետ չէ և բեմում նրա տեղը անփոխարինելի կմնա։

Հանգչես խաղաղությամբ, սիրելի արտիստուհի, հոգիդ լույսերի մեջ սավառնի, քեզ կհիշեն ու քո մասնակցությամբ դրվագները հավետ կհիշեն քո հանդիսատեսները։

Понравилась статья? Поделиться с друзьями: