Անչափ ցավալի․ այսօր վիրավորում ստացած զինծառայողը հոսպիտալ տեղափոխման ճանապարհին մահացել է․ մանրամասներ

Այսօր՝ մայիսի տասնյոթին, Սոթքի ուղղությամբ կրկին կրակոցներ են եղել։ Հակառակորդ երկրին կարծես խաղաղ կյանքը դուր չի գալիս և նա անդադար սադրանքների է դիմում և կրակ բացում հայկական դիրքերի  ուղղությամբ։

Մինչ հայկական կողմը խոսում է խաղաության օրակարգի մշակման և գործարկման մասին, հակառակորդը շարունակ սադրում է։

Այսօրվա սադրանքի հետևանքով մեկ զինծառայող հրազենային վնասվածք էր ստացել։ Նրան մեքենայով ցանկացել են տեղափոխել բուժզննման, բայց, ցավոք սրտի, զինվորը մահացել է։ Նրա վիրավորումը կյանքի հետ անհամատեղելի է եղել։ Հոսպիտալ տեղափոխման ճանապարհին զինծառայողը մահացել է, ինչն անասելի մեծ ցավ է։ Վիրավորում է ունեցել նաև բուժակը։

Պաշտոնական տեղեկատվությունը հայտնում է, որ բուժակը հոսպիտալացված է և, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում և այժմ համապատասխան բուժօգնություն է ստանում։

Մեր խորին ցավակցություններն ենք հղում մահացած զինծառայողի ընտանիքին, հարազատներին և առողջություն մաղթում բուժակին։

Понравилась статья? Поделиться с друзьями: