Արսեն Ալչաջյանի անունը ծանոթ է արդեն ունկնդրողներին։ «Ռոմանտիկ» տղան բալլադային երգեր է հիմնականում ներկայացնում։ Տեսահոլովակը բաղկացած է գեղեցիկ տեսարաններով կադրերից։ Երաժշտությունը գրել է հենց Արսենը, բառերը Իշխան Եդիգարյանը։ Գործիքավորումը արել է Առնոլդ Առակելյանը, Միքսը ու մաստերինգը՝ Արթուր Ղազարյանը։
Կիթառը՝ Տիգրան Շախունց։ Ռեժիսորը՝ Բագրատ Մանասարյանն է։ Մենեջերը Արսենի՝ Իրինա Սարկիսյանն է։ Ձայնագրումը եղել է ՄԱԿ ռեկորդին ստուդիայում։ Արսենի ու Ահարոնի վերջին երգը շատ տարածում էր գտել, կոչվում էր՝ «անուշ ախպեր»։ Հիմնականում Արսեն Ալչաջյաը ներկայանում է որպես բալլադային կատարող, սակայն երգացանկը ընդգրկում է նաև կատարումներ ավելի պարայինի և ուրախի մեջ։
Արսենը սկսել է նաև զարգացնել իր ինսթագրամյան էջը, էնտեղ դնելով իր հոլովակներից հատվածներ, ինչպես նաև փոստում է իր առօրյայից ու համերգային գործունեությունից հատվածներ։
Հիմնարար քայլերով է Արսեն Ալչաջյանը ոտք դրել շոու-շուկա ու կարծես որոշակիորեն ունկնդիրներ է ձևավորել իր համար, որոնք սպասում են նորությունների իրենից։