«Անչափ հպարտ եմ, որ Միսս տիեզերք մրցույթում հայուհու կերպարը ներկայացավ Արարատի թագավորության աստվածուհու՝ Արուբանիի տեսքով։ Միլիոնավոր մարդիկ իմացան Հայաստանի, Արարատի թագավորության (Ուրարտու) և Արուբանիին մասին․․․»

Միսս տիեզերք մրցույթին մասնակցում է նաև հայուհի Նանե Ավետիսյանը, ով ներկայացել է ինքնատիպ ազգային կերպարով։ Նանեն ներկայացել է հին հայկական Ուրարտուի թագավորության ազգային կանացի մի տարազ, որը ապշեցրել ու հետաքրքրել է շատերին։

Իր կերպարով Նանեն ոչ միան ինքնատիպ կերպով է ներկայացել և շարժել շատ ոճաբանների ու ներկաների հետաքրքրություն, այլ նաև շեշտել է այն փաստը, որ եղել է հին հայկական մշակույթ և պետություն։ Նանեի կերպարի մասին Միքայել Բադալյանը գրում է․

«Անչափ հպարտ եմ, որ Միսս տիեզերք մրցույթում հայուհու կերպարը ներկայացավ Արարատի թագավորության թերևս ամենագլխավոր աստվածուհու Արուբանիի տեսքով։ Միլիոնավոր մարդիկ իմացան Հայաստանի, Արարատի թագավորության (Ուրարտու) և Արուբանիին մասին։

Սա քո ժառանգությունը ներկայացնելու և հանրահռչակելու հրաշալի օրինակ է։ Ուրախ եմ, որ շատ-շատ փոքրիկ ներդրում էլ ես ունեմ»,- իր գրառումը եզրափակել է Մ․ Բադալյանը։Նանեի ելույթի ուշագրավ հատվածները՝ կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: