Անչափ հուզիչ լուսանկարի նույնչափ հուզիչ պատմությունը․ անհնար է առանց արցունքների

Համացանցում հաճախ են տեղադրվում հուզիչ ու սիրտ կոտրող լուսանկարներ։ Ցավոք, ապրում ենք այնպիսի ժամանակներում և իրավիճակում, որ անհնար է անտեսել կամ չտեսնել, չառնչվել նման ցավալի երևույթների հետ։

Հերթական հուզիչ լուսանկարն է տեղադրվել, որն ունի իր նույնքան հուզիչ պատմությունը։ Լուսանկարում Մարտակերտի հատուկ ջոկատի ներկայացուցիչներից մեկի՝ Կամոյի լուսանկարն է, իսկ լուսանկարի մոտ կանգնած է նրա փոքրիկ տղան։

Երեխան ամբողջ ուժով բացել է թևերը՝ փորձելով գրել հորը, սակայն արդյունքում գրկել է միայն նրա լուսանկարը, որը երբեք չի կարող նույն ջերմությամբ պատասխանել երեխային։

Նարինե Մանուկյանը գրում է․ «Մարտակերտցի հատուկ ջոկատային Կամոյի կրտսեր որդին է` Սեգուլը: Կամոն իմ ու ձեր երեխաների ապագայի համար առանց վարանելու իր կյանքը տվեց: Նրա որդիները ամբողջ կյանքում միայն հուշերն ու նկարն են գրկելու։

Կամոն ու նրա նման հազարավոր տղերք հիմա մեզ նայում են երկնքից, տեսնես ի՞նչ են մտածում»,- իր մտորումներն ավարտել է Նարինե Մանուկյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: