Անչափ հուզիչ․ Փոքրիկի արձագանքը՝ մահացած մոր ձայնը լսելիս

Կարո՞ղ եք ասել նկարելիս ամենահաճախն ի՞նչ են պատկերում երեխաները։ Իհարկե, իրենց ընտանիքին։ Պատկերում սովորաբար հենց ինքն է, հայրիկը և մայրիկը։ Սակայն այս փոքրիկի ճակատագիրը, ցավոք, այլ կերպ է դասավորվել։ Նա ոչ միայն չի պատկերի իր մայրկին, այլ նրան կհիշի միայն լուսանկարներից և երգի շնորհիվ, որը լսելիս նա անգամ այսքան փոքր հասակում հուզվում է։

Երեխան հասկանում է, որ լսում է իրեն շատ հարազատ մեկի ձայնը, որին այլևս երբեք չի տեսնի։ Բայց այդ մեկը կա՝ կա, եղել է ու կլինի։

 

Երբեմն նա կարող է երազում այցելել նրան, երբեմն քամի կդառնա ու մեղմիկ կշոյի նրա վարսերը, երբեմն կերգի նրա համար ինչպես տեսանյութում և երբեմն էլ աստղ ու լուսին կդառնա՝ երեխայի ճանապարհը լուսավորելու համար։

 

Անկախ նրանից, որ ֆիզիկապես փոքրիկը չի տեսնի մորը՝ իր հետագա կյանքում մայրը կլինի նրա լավագույն ընկերուհին, կիմանա նրա գաղտնիքները, նա նաև կզրուցի մոր հետ։

Սակայն կարոտը միշտ կմնա նրա սրտում։ Կարոտը այն օրերի, որոնք կարող էին լինել, կարոտը այն համբույրների, որ կարող էր ստանալ մայրիկից։ Եվ վերջապես հոգնած գլուխը մոր ծնկներին դնելու կարոտը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!