Անչափ հեշտ և հասանելի բաղադրիչներից սմուզի, որը կապահովի ողջ օրը էներգիայով

Բազմազան խոհանոց սիրում են և դրան ձգտում բոլորը։ Օրը քաղցրացնելու և համեղ, լավը դարձնելու համար, սովորական մրգերից և մի քանի այլ բաղադրամասերից պատրաստեք հրաշալի սմուզի, որը ողջ օրվա համար էներգիայի աղբյուր կարող է լինել։ Սմուզիի բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։

Այն պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ բաղադրիչները՝

1 բանան

4 հատիկ արմավ

2 ճ/գ վարսակի փաթիլներ

1 ճ/գ չիայի սերմեր

1 թ/գ կակաո

400 մլ սառը կաթ

Ինքներդ դատեք․ այստեղ ներառված յուրաքանչյուր բաղադրիչ անչափ օգտակար մթերք է։ Իսկ դրանց խառնուրդն օրգանիզմին ուղղակի անհրաժեշտ։

Ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը միախառնել այս բոլոր մթերքները, անցկացնել բլենդերվ և ուղղակի վայելել թարմ, օգտակար և այդքան անհրաժեշտ սմուզին։ Պատրաստման բարի ընթացք և վայելում ենք ցանկանում յուրաքանչյուրիդ։ Վայելեք մտերիմների և ընկերներ հետ։

Այս սմուզին հրաշալի հյուրասիրություն կարող է լինել։ Պատրաստման համար մի քանի րոպեն բավարար Քաղցր և համեղ օր բոլորին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!