Առաջարկվող ռուլետներն ամառային են, հեշտ ու հարմար եղանակով ստացվող, հրաշալի համային հատկանիշներով, իսկ անհրաժեշտ մթերքների շարքը հետևյալն է.
Առաջին հեթրին բարակավուն շերտերի վերածել դդմիկները իրենց երկարությամբ: Դրանք քիչ աղել ու տապակել երկկողմանի:
Մինչ սա կսառչի, ստանանք միջին հատվածի համար անհրաժեշտ մասսան: Քերել նշված չափաբաժնով պանիր:
Դրանից հետո նույն եղանակով քերել խաշված հավկիթներ: Երկու քերուկները միավորել իրար, խառնել:
Այս քերուկներին մայոնեզ ավելացնել: Կանաչին ընտրելիս նախապատվությունը տալ սամիթին: Մանրատած կանաչուց հետո մեր մասսային սխտորի քերուկ ու աղ էլ ավելացնել, և զանգվածը համաչափորեն խառնել:
Այս մայոնեզային շերտը գդալով տարածել տապակված դդմիկի յուրաքանչյուր շերտի ողջ երկայնքով, հետո դրանք փաթաթել ռուլետաձև:
Այսքանով կարելի է ավարտված համարել դդմիկով ռուլետների ստացման պրոցեսը: Արդյունքում հետաքրքիր համով խորտիկներ են ստացվում, որոնք հարմար է մատուցել նաև սառը վիճակում: