Հետաքրքիր կառուցվածք ունեցող այս տորթի ստացման համար հարկավոր է երկու թխուկ թխել: Առաջին թխուկի համար.
Նախ բիսկվիտային խմորի տրամաբանությամբ իրար միացնել նշված բոլոր մթերքները՝ նախօրոք թանձր վիճակի բերված հավկթային սպիտակուցների վրա ավելացնելով մյուսները:
Խմորային զանգվածը համասեռության վիճակի բերելուց հետո փոխադրել թխվելու, որից հետո էլ տաք թխուկը փաթաթել սննդային թաղանթով՝ այդպես թողնելով սառի չորսժամյա տևողությամբ:
Երկրորդ թխուկի համար.
Նշված մթերքները դարձյալ միավորել՝ նորից նախօրոք սպիտակուցները թանձրացնելով: Ապա նույն սկզբունքով միավորել նաւ մյուս մթերքները՝ դարձյալ խմորային խառնուրդ ստանալով, որն էլ տեղավորել համապատասխան տարայի մեջ ու փոխադրել թխվելու:
Նշված մթերքները միավորել ու եփել: Եփուկը սննդային թաղանթով ծածկելով՝ սառեցնում ենք:
Մեկ այլ ամանում փափկած կարագն ու հալվան հարելով հասցնում ենք համասեռության: Սա էլ միավորում ենք արդեն սառեցված նախորդ եփուկին:
Նախ կրեմապատել առաջին թխուկը, հետո երկրորդը, վերջում բերել ավարտուն տեսքի՝ ձևավորելով ըստ նախասիրության: