Հացկերույթների, տարատեսակ խնջույքների ժամանակ մշտապես աղցանների առկայությունը կարևորվում է, և սեղանից առաջինը օգտվում են հենց աղցաններից։ Համեղ, նուրբ ու հյութեղ աղցանները բարձր են գնահատվում։
Իսկ ինչպես գիտենք դրանց տեսակները հազարավորների է հասնում և այդ հազարավոր տեսակներից ընտրել ենք մեկը և այսօր ցանկանում ենք ներկայացնել ձեր դատին։ Այս աղցանի անունն անգամ չափազանց գրավիչ է։ Այն կոչվում է ՝ Ընկերություն։ Դե ինչ, լավ առիթ է ընկերների հետ այն պատրաստելու և համտեսելու։
Հավատացնում ենք՝ հաեղ է, նուրբ ու հյութեղ։ Այն պատրաստելու համար առջարկում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝
Հավկիթ — 3 հ․
Գազար — 1 հ․
Հալվող պանիր — 1 տուփ
Կարմիր հատիկ լոբի՝ պահածոյացված — 1 բանկա
Սխտոր — 2 պճեղ
Մայոնեզ — 1,5-2 ճ․գ․
Աղ՝ ըստ ճաշակի
Ինչպես նկատեցիք՝ մթերքներն այնքան էլ շատ չեն։
Դե իսկ պատրաստման ընթացքն անհրաժեշտ է հետևել վարը կցված տեսանյութում, որտեղ ողջ մանրամասները ներկայացված են։ Բարի ախորժակ և բարի պատրաստման ընթացք ենք մաղթում։