Անչափ գեղեցիկ տեսարան Գառնու տաճարից․ խոսքեր չկան նկարագրելու համար․ սա տեսնել է պետք

Աշունը տարվա գույերով առատ եղանակ է։ Հայստանյան աշունը վառ է, ջերմ, արևոտ և ասես՝ հյուրընկալ։ Փողոցներն ամենուր լցված են հեքիաթային տեսարաններով։

Շուկան մրգերի առատությանբ զարմանք է հարուցում զբոսաշրջիկներին։ Հյուրընկալ Հայաստանն է՛լ ավելի է գեղեցկանում և յուրօրինակություն ձեռք բերում հենց աշնանը։ Ոսկեգույն, կարմիր, դեղին, անգամ մանուշակագույն երանգավորմամբ տերևները ասես ներկած լինեն փողոցները։

Այս աննկարագրելի գեղեցիկ տեսարանները տեղացիների համար սովորական առօրյա են դարձել , սակայն զբոսաշրջիկներն ուղղակի հիացած են և խոսքեր չեն գտնում այն մտերիմների պատմելու համար։

Լուսանկարները հրապարակելիս նրանք անպայման մակագրում են, որ որևիցե ֆիլտր օգտագործված չէ։ Աշնանային գունագեղությունը առավել գեղեցիկ ու ներկայանալի է դարձրել Հայաստանի մշակութային կոթողներն ու տեսարժան վայրերը։

Այս նյութում ցանկանում ենք ներկայացնել Գառնու տաճարը՝ ոսկեգույն երանգավորմամբ։ Այն ասես հեքիաթից մի դրվագ լինի։ Սակայն ոչ միայն իրական է, այլև մարդիկ ապրում  են հենց այդ իրականության մեջ։ Լուսանկարը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: