Անոմալ շոգեր․ հուլիսի 19-ի եղանակի տեսությունը

Եղանակի տեսությանը ծանոթանալը օրվա պարտադիր մասն է դարձել։ Բնության մեջ փոփոխությունները ամենուր են և անգամ որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաև եղանակային իրավիճակը։ Ամառվա այս շոգին շատ հաճախ կարող է պատահել անձրևի, ամպրոպի հանկարծակի բռնկումը, որը կարող է փչացնել ամենագեղեցիկ և տոնական օրը։ Նման իրավիճակում հայտնվելուց հնարավորինս  խուսափելու համար առաջնահերթություն է դարձել աչքի անցկացնել օդերևութաբանների կանխատեսումները։

Ինչպես  յուրաքանչյուր ոլորտ, օդերևութաբանությունը նույնպես զարգացում է ապրում և փորձում հնարավորինս մեծ ճշգրտությամբ կատարել եղանակային կանխատեսումները։ Վերջին օրերին  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ Սահարայից անապատային  խիստ շոգերի ներթափանցում  է կանխատեսվում։ Սուրենյանը սաստիկ և անոմալ շոգերը կանխատեսել էր հուլիսի 16-19-ը ընկած ժամանակահատվածի համար։

Այսօր՝ հուլիսի 19-ին Շիրակում, Կոտայքի լեռներում,  Գեղարքունիքում, Արագածոտնի լեռներում, Վայոց ձորի լեռներում ցերեկը սպասվում է  երեսուներեք, իսկ գիշերը՝ տասնմեկ աստիճան տաքություն։

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ տասնութ, ցերեկը՝ երեսունհինգ։

Լոռիում գիշերը՝  տասներկու, ցերեկը՝ երեսունչորս։

Տավուշում գիշերը՝ տասնյոթ, ցերեկը՝ երեսունյոթ։

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ տասնյոթ, ցերեկը՝ երեսունութ։

Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ քսան, ցերեկը՝ քառասուն։

Սյունիքի հովիտներում գիշերը՝  քսան, ցերեկը՝ երեսունինը։

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ տասներեք, ցերեկը՝ երեսունչորս։

Արցախում գիշերը՝ տասնութ, ցերեկը՝ երեսունինն աստիճան տաքություն։

Իսկ Երևանում գիշերը կլինի քսանմեկ, իսկ  ցերեկը՝ քառասուն աստիճան տաքություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: