Անոմալ եղանակի ծանր հետևանքները Կապանում․ ուշագրավ լուսանկարներ և այլ մանրամասներ

Եղանակը շարունակում է զարմացնել և տանջել հայաստանցիներին։ Տարբեր տարածաշրջաններում արտակարգ իրավիճակը շարունակում է ակտուալ մնալ՝ բերելով նոր՝ ինչպես ցանկալի, այնպես էլ անցանկալի հետևանքներ։

Բացի այն, որ այս տեղումների արդյունքում կլցվեն հայաստանյան ջրամբարները՝ հարստացնելով ջրի պաշարը, առատ ձյունը ոչ միայն ավտովթարների և ճանապարհային խցանումների պատճառ է դարձել, այլ նաև վնասել է քաղաքացիների տնտեսությունը։

Սյունիքի մարզպետարանի սոցհարթակը տեղեկացնում է, որ առատ ձյունը Կապանի Ներքին Խոտանան կոչվող բնակավայրում վնասել է ջերմոցային տնտեսությունը։ Այն պատկանել է տեղի բնակիչներից Մուշեղ Կարապետյանին։

Ընդ որում, Մուշեղ Կարապետյանը ջերմոցը կառուցել էր վարկային միջոցներով ձեռք բերված գումարով։ Այժմ մեծ չարչարանքով ձեռք բերված ջերմոցը հավասարվել է գետնին՝ մնալով ձյան հաստ շերտի տակ և փաստի առաջ կանգնեցնելով Մուշեղ Կարապետյանին։.

Հավելենք նաև, որ նույն ինտենսիվությամբ շարունակում է հանրապետության տարբեր վայրերում ձյուն տեղալ այժմ էլ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!