Քիչ առաջ Ա. Ղազարյանն անչափ հուզիչ գրառում է արել՝ իր ցավն արտահայտելով մտերիմ ու հարազատ մարդու կարստի առիթով: Դերասանը գրել է, որ կորցրել է ամենաթանկ, ամենաբարի, ամենազնիվ մտերիմին, մի մարդու, ում հետ նա երկար ճանապարհ է անցել:
Դերասանի խոսքը հայկական հեռուստատեսության նվիրյալներից մեկի՝ Սուրեն Ռշտունու մասին է: Ս. Ռշտունին իր կեսդարյա գործունեության ընթացքում հասցրել էր մեծ ներդրում ունենալ հեռուստատեսության զարգացման գործում:
Նա իր հետաքրքիր ու բովանդակալից հաղորդումներով կարողացել է տարիներ շարունակ սերունդներ կրթել: Լինելով հայկական հեռուսատատեսության գլխավոր ռեժիսորը՝ Ս. Ռշտունին երբեք չէր ձգտում կոչումների կամ տիտղոսների:
Գործընկերներն ու մտերիմները մշտապես նշում էին, որ ծառայելով հեռուստաընկերությանն իր արժանիքներով, բայց համեստությամբ՝ նա երբևէ ծառայամիտ ու անսկզբունք կամակատար չի դարձել:
Ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանը նրան բնորոշում է որպես խոնարհ, անխոնջ ու համեստ այգեպան, ով տարիներ շարունակ մշակել է իր այգին:
Ս. Ռշտունին վաթսունինը տարեկան էր: