Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը մշտապես ակտիվ կիսվում է իր երկրպագուների հետ կյանքի իրադարձություններով։ Նա պատմում է իր կյանքում տեղ գտած էմոցիոնալ, զգացմունքային իրադարձությունների, հաճախ նաև իր կողմից կազմակերպված բարեգործական միջոցառումների մասին։
Այս ամենին ակտիվ արձագանքում են դերասանուհու երկրպագուները, ինչից ևս մեկ անգամ հասկանալի է դառնում դերասանուհու սիրված լինելը։
Այս անգամ Անահիտը հերթական անգամ կիսվել է իր էմոցիոնալ ապրումներով։ Նա ամուսնու հետ ծովի վրայով թռիչք է իրականացրել։ Նրանք այս պահին հանգստանում են Թունիսում և վայելում ամռան արձակուրդը։
Դերասանուհին և ամուսինը օդապարիկով թռիչք են իրականացրել ծովի վրայով և վայելել ծովի ողջ գեղեցկությունը և բարձունքը։
Անահիտ Կիրակոսյանը այդ թռիչքից կադրեր է ներկայացրել և կից գրել․ «Աննկարագրելի զգացողություն․․․էմոցիա․․․»։
Ավելի վաղ դերասանուհին հանրայնացրել էր դստեր՝ Լաուրայի պսակադրությունից և հարսանյաց փոքրիկ խնջույքից լուսանկարներ և կից հանդես եկել մայրական ու ջերմ շնորհավորանքով ու բարեմաղթանքներով։