Աննա Մկրտչյանի ոտքը՝ խորհրդարանական քաշքշուկից հետո․ տեսանյութ այն մասին, թե ինչից սկսվեց խորհրդարանական քաշքշուկը

Ն․ Փաշինյանի հետ անհարգալիս խոսելու արդյունքում նախ նկատողություն, ապա նիստերի դահլիճը լքելու հրաման ստացած Աննա Մկրտչյանն այսօրվա խորհրդարանական լարվածության հիմնական առիթներից մեկն էր։

Պատգամավորին դահլիճից դուրս տանելու համար դահլիճ մտած անվտանգության աշխատակիցներին դիմավորեցին Աննա Մկրտչյանի թիմակիցները՝ փորձելով խանգարել նրան դահլիճից դուրս տանելու գործընթացը։

Չնայած քաշքշուկին, նույնիսկ ծեծկռտուքին՝ պատգամավորին այնուամենայնիվ դուրս տանել հնարավոր եղավ։ Մինչ Աննա Մկրտչյանը նորից փորձում էր մուտք գործել դահլիճ, ներսում թեժ իրավիճակը շարունակվում էր։

Պատգամավորներից Թագուհի Թովմասյանը մի լուսանկար է իր սոցհարթակում տեղադրել, որտեղ երևում է Աննա Մկրտչյանի ոտքերի հատվածը։ Կադրում պատգամավորի ոտքերը կապտած են ու կարմրած։

Լուսանկարով Թագուհի Թովմասյանը դատապարտել է կնոջ հանդեպ նման անթույլատրելի վերաբերմունքը՝ զերժ մնալով ավելի շատ մեկնաբանություն անելուց։

Այս իրողությունը դատապարտել ու անընդունելի է համարել նաև Դանիել Իոնիսյանը, ով ներկայացնում է Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը։

Ա․ Մկրտչյանին բուժօգնություն են ցուցաբերել բժիշկները։ Իսկ թե ինչից սկսվեց ամեն ինչ, դիտեք տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: