Աննա Հակոբյանը մանրամասներ է հայտնում ընտանիքի առողջական վիճակի մասին. պարզվում է , որ…./Տեսանյութ/

Ազատություն ռադիոկայանը կապ է հաստատել վարչապետի տիկնոջ հետ, վերջինս ներկայացրել է մանրամասներ իրենց առողջական վիճակի մասին: Հակոբյանն ասաց, որ իրենց իքնազգացողությունը լավ է, թեպետ Շուշանի և  Արփիի մարմնի ջերմաստիճանները տատանվել են, սակայն հետո անմեն բան կարգավորվել է :

Փաշինյանների ընտանիքն անհանգիստ է վարչապետի հայրիկի համար, քանի որ նա առողջական խնդիրներ ունի և իրենք այդ ընթացքում շփում ունեցել են, թեպետ խստիվ պահպանել են բոլոր կանոնները: Աննա Հակոբյանն անհանգիստ է նաև Արփիի համար , թեպետ Արփիին պարբերաբար այցելում է մանկաբույժը:

Աննա Հակոբյանն անդրադառնալով ազգաբնակչության թերահավատությանը, դա կապեց ազգային բնույթի և հոգեբանության հետ , սակայն նա կարծում է , որ այս դեպքում դա կարող է վնասել, որովհետև բոլորը պետք է հիմա փորձեն խուսափել վիրուսից:

Բժիշկներն ասում են , որ վիրուսի ընթացքն անկանխատեսելի է, ընթացքը միանշանակ չէ: Խոսելով վիուսի հաղթահարման մեր երկրում չհաջողված արդյունքի մասին՝ վարչապետի տիկինը նշել է , որ որքանով ինքն է տեղյակ ,բոլոր երկրների քաղաքականությունն այս հարցում նույնն է, չկա մի բան որից մեր երկիրը տեղյակ չէ:

Մեր ինքնազգացողությունը բավարար է. վարչապետի տիկինը՝ ընտանիքի առողջական վիճակի մասին

Մեր ինքնազգացողությունը բավարար է. վարչապետի տիկինը՝ ընտանիքի առողջական վիճակի մասինՄեր հեռարձակումներին կարող եք հետևել նաև «Ազատության» յութուբյան ալիքով՝ bit.ly/2U4xPTw

Опубликовано Ազատություն ռադիոկայան Вторник, 2 июня 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!