Փոքրիկ Արփին Փաշինյանների տան ամենից մեծ ուրախությունն է: Ընտանիքի անդամները հաճախ են նրա հետ լուսանկարներ հրապարակում՝ մեկնաբանելով նրա ասածները կամ արածները: Արփին կարծես ջերմացնում է նրանց՝ սոցցանցային տարածությունից այդ ջերմությունը փոխանցելով նաև այլ օգտատերերի:
Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որտեղ Արփին ջերմ ու արևոտ ժպտում է: Նա իր շիկահեր և կարմարհեր տիկնիկների հետ է լուսանկարում:
Շատերը, արձագանքելով տիկին Աննայի հրապարակմանը, գրել են, որ այս պայծառ լուսանկարով տրված է իրենց գեղեցիկ ու լավ օրվա մեկնարկը, որ նրա տրամադրող ժպիտը գեղեցիկ ու բարի ակնկալիքներ է խոստանում: Բազմաթիվ են եղել նաև օրհնություններ արտահայտող մեկնաբանությունները:
Փոքրիկ Արփիին օգտատերերը բազմաթիվ բարեմաղթանքներ ու ջերմագին խոսքեր են ուղղել՝ արտահայտելով իրենց վերաբերմունքն ու սերը: