Աննա Դովլաթյանը և Դավիթ Աղաջանյանը կնքամայր և կնքահայր են դարձել․ ահա թե ինչպիսի տեսքով են նրանք ներկայացել

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը և դերասան Դավիթ Աղաջանյանը իրենց սոցիալական հարթակներում նոր, անչափ գեղեցիկ լուսանկարներով են կիսվել։

Աննա Դովլաթյանը իր սոցհարթակում հանրայնացված լուսանկարին կից պատմել է այդ լուսանկարների հետ կապված պատմությունը։ Երգչուհին նշել է, որ ավելի վաղ ամուսնական մի զույգի հարսանյաց արարողությունը վարել են ամուսիններով։

Եվ դա առիթ է եղել, որպեսզի այդ զույգի հետ անչափ մտերմանան։ Եվ ահա տարիներ անց նրանք այդ զույգի երեխայի կնքահայրն ու կնքամայրն են դարձել։ Մկրտման արարողության լուսանկարները Աննան ներկայացրել է իր հետևորդներին և նշել, որ ամեն բան արել են, որպեսզի թե՛ փոքրիկը, թե՛ հյուրերը անմոռանալի օր ունենան։

Աննա Դովլաթյանը գրել է․ «2 տարի առաջ կազմակերպեցինք և վարեցինք մի գեղեցիկ զույգի հարսանեկան միջոցառում, ում հետ մտերմացանք և կազմակերպեցինք նրանց հրաշք բալիկ՝ Մարիայի մկրտությունը և դարձանք նրա կնքահայրը և կնքամայրը։

Ամեն ինչ արել էինք, որ փոքրիկին փոխանցեինք վառ և անմոռանալի զգացողություններ, իսկ հյուրերը իրենց զգային մաքսիմալ հարմարավետ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: