Աննա Դովլաթյանը համացանցում ակտիվ գործունեություն ունի և հանդես է գալիս տարաբնույթ հրապարակումներով, որտեղ գերակշիռ մասը դստեր մասնակցությամբ է։
Երգչուհու դստերը՝ Կարինային, անչափ ջերմությամբ են վերաբերվում ծնողների երկրպագուները և միշտ հետաքրքրությոгն են ցուցաբերում նրա նկատմամբ։
Կարինան լույս աշխարհ է եկել անցյալ տարի և արդեն մեկ տարուց ավելի է անսահման երջանկություն է պարգևում ծնողներին։ Ավելի փոքր հասակում ծնողներն ամենուրեք ներկայանում էին իրենց փոքրիկ հրաշքի հետ։
Կարինայի բոլոր հաջողությունների մասին երջանիկ մայրիկը մշտապես պատմում է համացանցում և ցույց տալիս, թե ինչպես է մեծանում փոքրիկ գեղեցկուհին։ Այս անգամ Աննա Դովլաթյանը դստեր նոր լուսանկարներն է հանրայնացրել, որտեղ երևում է, որ փոքրիկն արդեն քայլում է։
Նա էլ ավելի է գեղեցկացել ու անչափ անուշիկ տեսք ունի։ Լուսանկարներում փոքրիկը գեղեցիկ ժպտում է։ Աննան նաև գրառում է կատարել․ նա գրել է․ «Երջանիկ Կարինա»։