Աննա Դովլաթյանը զարմացրել է իր հետևորդներին։ Նա հիշել է, թե ֆուտբոլի ինչ մեծ երկրպագու է եղել դեռևս 2008-ին։ Շատերը կհիշեն, որ հենց այդ տարեթվին տեղի ունեցավ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը։
Այն շատերը որակեցին որպես պատմական հանդիպում։ Երգչուին նշել է, որ ֆուտբոլի նկատմամբ իր սիրո մասին շատերը չգիտեն։
Աննա նորոշել է կիսվել իր հիողություններով և հայտնել երկրպագուներին, թե ժամանակին որքան մեծ սեր է ունեցել դեպի ֆուտբոլը։ Նա հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ հանդես է եկել հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդոյի հետ։
Լուսանկարն արված է 2008-ին։ Իսկ կից գրել է․ «2008 թ.։ Երևի քչերը գիտեն, որ ես ֆուտբոլի մեծ երկրպագու էի, ո՞վ է հիշում 2008 թ. Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը։ Ընկերներիս մեջ շատ ֆուտբոլասերներ կա՞ն»։
Լուսանկարում երգչուհին բավականին երիտասարդ է և շատ տարբերվում է իր այսօրվա տեսքից։ Օգտատերերը ակտիվ մեկնաբանել են հրապարակումը և նշել, որ Աննան միշտ գեղեցկուհի է եղել։