Մեկ շաբաթ առաջ էր, որ հայտնի դարձավ բարի լուրը, որ Աննա Դովլաթյաննը ու Դավիթ Աղաջանյանը երեխա են ունեցել՝ աղջիկ։ Սակայն Աննան ու Դավիթը անունը չէին հայտնել երեխայի, գուցե դեռ երկար ընտրում էին։
Այսօր Աննան նկար տեղադրեց ու գրեց, որ երեխայի անունը Կարինա է։ Աննան չի նշել, թե արդյո՞ք որևէ հարազատի անուն են դրել երեխային, թե պարզապես այդ անունը երկուսով են նախընտրել։ Նոր ֆոտոսեսիայի լուսանկարներից Աննան տեղադրել էր արդեն, բայց այդ նկարներում նրանք երեքով էին և չկար փոքրիկ Կարինայի առանձին լուսանկարները։
Այս անգամ Աննան նաև առանձին տեղադրել է Կարինայի նկարները, որտեղ նա զամբյուղի մեջ է,իսկ կողքին իրենց շնիկն է։ Աննան նաև սթորի բաժնում իրենց զբոսանքից հոլովակ է դրել, որտեղ ինքը, Դավիթը և երեխան սիրահարների այգում զբոսնում են։
Նոր նկարներում կրկին երեխայի դեմքը ծածկված է, երևի դա պայմանավորված է քառասունքը պահելու ավանդույթի հետ, գուցե երբ այն անցնի, արդեն զույգը ցույց տա երեխայի դեմքը։