Սիրված երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի և իրենց հրաշք փոքրիկի հետ մեկնել են հանգստի։ Նրանք հանգստանում են Եգիպտոսում։
Իսկ թե ինչու են ընտրել Եգիպտոսը, այդ մասին երգչուհին պատմել է ինսթագրամյան իր օգտահաշվում։ Աննան գրում է, որ այն փոքրիկ Կարինայի առաջին թռիչքն է, և ծնողները փոքր-ինչ անհանգստանում էին, թե ինչպես կդրսևորի դուստրը ինքնաթիռում։
Իսկ Եգիպտոս հասնելու համար ավելի կարճ ժամանակ է պահանջվում։ Երգչուհին նաև ավելացրել է, որ Կարինան հիանալի է իրեն դրսևորել ինքնաթիռում։
Աննա Դովլաթյանը և Դավիթ Աղաջանյանը իրենց սոցհարթակում արդեն իսկ հանդես են եկել մի քանի հրապարակումներով և ցույց տվել, թե ինչպես են անցնում իրենց հանգստյան օրերը Եգիպտոսում։
Երգչուհին նաև փոքրիկ տեսանյութեր է հանրայնացնում ինսթագրամի իր օգտահաշվի ստորիզ բաժնում, որտեղ փոքրիկ Կարինան ուղղակի վայելում է արևը։
Այս անգամ Աննան իր սոցհարթակում հանրայնացրել է մի քանի նոր գեղեցիկ լուսանկարներ, որտեղ ինքը դստեր հետ է։