Հայ հողում բազմատեսակ, բազմախորհուրդ բույս ու ծաղիկ է աճում, և նպատակային է, որ անմոռուկ ծաղիկն ընտրվեց որպես սիմվոլ: Ծաղիկ, որի անունը Անմոռուկ է, դրանով ասում ենք, որ երբեք չենք մոռանա դահճի անմարդկային, հանցագործ մարդասպան, ցեղասպան ձեռագործը:
Հայկական անմոռուկները բացի ծաղիկ լինելուց նաև խորհրդանիշ են : Չնայած շատերը անմոռուկին չընդունեցին՝ասելով մասոնական նշան է,բայց Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց անմոռուկն ընտրվեց միջոցառումների պաշտոնական սիմվոլ:
Սև գույնը խոսում է ոճրագործության սարսափի ու ցեղասպանության կայուն և տևական հիշողության մասին։ Դեղինը պատկերում է արևի ջերմությունը, որն ապրելու և տեսակի շարունակության, ավելանալու, բռունցք դառնալու կյանք է տալիս։ Մանուշակը կարծես խոսում է՝ ասելով դատապարտում ենք, պահանջում ենք ի հավերժություն…
Ապրող և արարող հայը իր ուժի, ամուր բազուկի, հզոր մտքի, ստեղծագործ երևակայության, անձնվիրաբար աշխատելու՝ քարից հաց սարքելու մեծ վարպետ է: Ախր ինչպես կարող էր երևակայել հայասպանը, որ ի զորու է վերացնել հայի տեսակը: