Անմահացած հերոս Վահան Բուդոյանի սխրանքի ուղին․ նա ընկել է ընկերոջը փրկելու ժամանակ․ անասելի հուզիչ պատմություն

Անմահացած զինծառայողներից Վահան Բուդոյանը ծնունդով Վարդենիսից էր։ Մինչ զինծառայության մեկնելը Վահանը գտնվել է Ռուսաստանում։

Այնտեղից վերադառնալով՝ հայորդին զորակոչվել էր բանակ։ Զինծառայության հիմնական մասն անց է կացրել Սանասարում (Կուբաթլուում)։

Արդյունավետ ու նվիրյալ ծառայության շնորհիվ Վահանը զինծառայության մեկամյակը լրանալուց հետո արդեն տանկի հրամանատար էր։ Ինչպես զինծառայողներից շատերի, այնպես էլ Վահանի համար, առանձնահատուկ սիրելի էր իր տանկը, որի սարքինությանն ու մաքրությանը միշտ հետևում էր անձամբ։

Պատերազմի հենց սկզբնական օրերին Վահանին ու ընկերներին տեղափոխում են Ջրական։ Վահանը հատկապես տխում էր իր տանկի խոցման առիթով։ Հարազատների հետ մշտական կապն ընդհատվել է վերջին մարտից առաջ։

Վահանն ընկել է 7 զինընկերների հետ միասին, Ջրականի մարտերի ժամանակ։ Նա հերոսաբար է ընկել, քանզի անտեսել է նահանջ հրամանը՝ փորձելով փրկել վիրավոր զինընկերոջը։ Հետագայում արդեն Վահանի գրպանից հետո գտնվել է խաչ, որն էլ եղել է տղայի մշտական ուղեկիցը։ Վահանի քսանամյակը գրեթե նոր էր բոլորել։

Понравилась статья? Поделиться с друзьями: