Անմահացած հերոսի փոքրիկ դուստրը երգ է ձոնել հորը․ անասելի հուզիչ տեսանյութ

Վիրավոր մեր հայրենիքում մի սուրբ անկյուն կա, որտեղ հազարավոր տղաներ են սրբադասվել, որոնց մենք՝ մնացյալներս, պարտք ենք, պարտք ենք մի ողջ կյանք։

 

Մենք ապրում ենք նրանց կյանքը և ողջ կյանքում պարտավոր ենք վերանայել մեր կյանքի կանոնները և ունեցած հայրենիքի արժեքները։ Մենք այլևս պետք է ապրենք հայրենասիրական վեհ մղումներով, ինչպես որ ապրեցին հերոսացած տղաները իրենց կյանքի  օրերին։

 

Սիրել, հարգել, մեծարել ու սխրանքը հասցնել սերունդներին։ Տալ նրանց ու սերմանել հենց այն սերը, որը նորովի արժեվորեցին հազարավոր տղաներ։ Նրանց հարազատները թաց աչքով հավետ սպասող մնացին, իսկ քանիսն ունեին երեխաներ, որոնք այդպես էլ կարոտած կմանան հոր գուրգուրանքին, համբույրին ու փաղաքշանքին։

 

Այդ փոքրիկները փարատում են իրենց, որ հերոսի երեխաներ են։ Այն ողջ կյանքի ուղեկիցը կլինի և մի յուրօրինակ հպարտություն հոգու խորքում։

 

Ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ փոքրիկ այս աղջնակը երգում է հերոս հայրիկի մասին։ Անասելի հուզիչ է աղջնակի երգի յուրաքանչյուր բառ։ Հուզիչ տեսանյութը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: