Անմահական, մածունով հայկական գաթա, որի բույրը կխենթացնի

Գաթան հայկական խոհանոցի, հայկական սեղանի անբաժան մասն է։ Գաթայի բազմաթիվ բաղադրատոմսեր կան, որոնցից յուրաքանչյուրն էլ համեղ է, բուրավետ և հարիր ցանկացած հայի քիմքին։ Գաթան կարողացել է գրավել նաև աշխարհը։ Տարբեր երկրներում տարբեր ազգերի ներկայացուցիչներ ուղղակի հիացած են հայկական գաթայի համից և բույրից։ Այս նյութում սիրով ներկայացնում ենք գաթայի անչափ համեղ բաղադրատոմսով, որի օգնությամբ պատրաստելը բավականին դյուրին կլինի։

Նախապատրաստեք հետևյալը՝

Մածուն — 200 գ

Ալյուր — 450 գ

Փխրեցուցիչ -1 թ․գ․

Կարագ — 250 գ

Հավկիթ — 1 հ․

Վանիլին — 1 պտղ․

Միջուկի համար՝

Ալյուր — 250 գ

Շաքարավազ — 250 գ

Կարագ — 100 գ

Վանիլին — 1 պտղ․

Ալյուրը մաղելուց հետո միախառնել փխրեցուցչի հետ, որից հետո սառեցրած կարագն անցկացնել քերիչով, լցնել ալյուրի վրա և տրորել՝ վերածելով փշուրների։

Այս ամենին հավելել մածունը, հավկիթը, վանիլինը, ապա ստանալ խմոր, գնդել, թողնել 20 ր սառնարանում։ Միջուկի համար ալյուրը մաղել և միացնելշաքարավազին։ Ավելացնել փափուկ կարագը վանիլինի հետ և շաղախել մինչ հարթ զանգված կլինի։ Սեղանի վրա խմորը գրտնակել և վրան լցնել միջուկ, փաթաթել և թեթև գրտնակել։

Նախշազարդել և կտրել եռանկյունիների տեսքով, վրան հարած դեղնուցով պատել։ Յուղաթղթով տապակին շարել գաթաները։ Թխել 180 աստիճան տաք ջեռոցում՝ մինչ ոսկեգունելը։

Понравилась статья? Поделиться с друзьями: