Անմահական էկլերներ առանց որևէ դժվարության․ պատրաստեք և վայելեք

Կրկին հրաշալի բաղադրատոմս ենք բերել, որի օգնությամբ անչափ համեղ  էկլերներ կարելի է ստանալ և այս հանգստյան օրերին հյուրասիրել մտերմներին, ընկերներին և հրաշալի ժամանակ անցկացնել։

Այս բաղադրատոսով էկլերները ստացվում են անչափ արագ, համեղ, փխրուն ու հալվող խմորով, նուրբ ու անկրկնելի միջուկով, որոնք կգերեն ցանկացածին։

Այն պատրաստելու համար առաջարկում ենք նախապատարստել հետևյալ մթերքները՝

Հավկիթ — 4 հ․

Ալյուր — 150 գ

Ջուր — 250 մլ

Կարագ — 100 գ

Աղ — 1 պտղունց

Կրեմ՝

Կաթ- 500 մլ

Հավկիթ — 2 հ․

Եգիպտացորենի օսլա — 60 գ

Շաքարավազ — 150 գ

Կարագ — 200 գ

Վանիլ՝ ըստ ճաշակի

Իսկ այժմ պատրաստման մասին․ նախ նշենք, որ բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։ Ջուրը և կարագը դնել կրակին, երբ կարագը կհալվի, թույլ տալ եռալ և վայրկյան անց սկսել լցնել աղ և մաղել ամբողջ ալյուրը, անընդհատ խառնել մոտ երեք րոպե մինչ կհարթվեն բոլոր ալյուրային գնդիկները։

Պատրաստման ողջ մանրամասներին կարող եք հետևել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: