Գոհար Հայրապետյանը, համապատասխան լուսանկարներ տեղադրելով, գրում է հետևյալը․ «Մոնումենտում հերթական ծառերն են հատում, որ բիզնես կենտրոն կառուցեն:
Հետո ասում եք թող երեխեքը իջնեն բակ խաղան: Տարիներ շարունակ Բակերը ու ծառերը խլեցին երեխաների ձեռքից, նույն ձեռգիրը շարունակվում է:
Ինձ հետաքրքրում է՝ ով է թույլ տվել այս շինարարությունը և որ թվականին։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ անձամբ գալու եմ ձեր բուլդոզերների դիմացը բակի երեխաների հետ կանգնեմ, դե տղա եք քշեք վրաներս:
Ոնց որ արեցի տարիներ առաջ, երբ Մոնումենտի Սուրենյան պուրակն էին ծառահատում մոթել կառուցելու համար: Չեք սարքելու, ամեն ինչ անելու եմ, որ ձախողեք:
Ոչ հանրային լսում է եղել, ոչին, հերիք եղավ»,- իր դժգոհական ու անհանգստություն արտահայտող հրապարակումն ավարտում է Գոհար Հայրապետյանը։ Հրապարակման վերջում նա նշել է Երևանի քաղաքապետարանի ու համապատասխան կառույցի պատասխանատուի սոցհարթակները։