Արաբո Իսպիրյանը հանդես է եկել հայտնի ու սիրված «Ախ իմ չքնաղ ժողովուրդ» երգի նոր մատուցմամբ: Երգիչը յուրովի մոտեցում է ցուցաբերել երգի մատուցման հարցում: Եթե երգը ավելի ռիթմիկ ու խրոխտ է կատարվել մինչ հիմա, ապա Արաբոն ավելի մելոդիկ ու մելամաղձոտ է այն ներկայացնում:
Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Անդրանիկ սարկավագ Մանուկյանն է, ով բազմաշնորհ մշակութային, ազգային, ինչպես նաև հասարակական գործիչ է: Նա այլ հայրենասիրական, ազդեցիկ երգեր էլ է հեղինակել, որոնք նույնպես սիրվել են ու ջերմորեն ընդունվել:
Հայրենասիրական այս երգը նկարագրում է հայ ժողովրդի անցած ուղու և ներքին էության հանգամանքները: Այն սիրվել և կատարվել է շատերի կողմից: Հոգեհարազատ է շաը-շատերին:
Այնպիսի զգացողություններ և ապրումներ, որոնք փոխանցում է երգը, կարող է ստեղծել միայն նկարագրող պատկերներին ծանոթ, դժվար ճակատագրի արժանացած հայորդին: Երգի հեղինակը Սասնո աշխարհից գաղթած ծնողների զավակ է, ով ժառանգել է ծնողների սերն ու կարոտը: