Անհարմար իրավիճակ ԱԺ նիստին. Գարեգին Բ–ն հեռացավ առանց ձեռքսեղման, նախագահողի ձեռքը մնաց օդում

Խորհրդարանական նորընտիր կազմով ու արդեն իսկ թեժ ընթացք ստացած առաջին նիստը բավականին ինտրիգային ու լարված դրվագներ ունեցավ այսօր։ Առկա լարվածության պատճառով նախագահող Կնյազ Հասանովը ստիպված եղավ տեղի տալ և ընդմիջում հայտարարել։

Ընդմիջումից հետո վիճակը համեմատաբար կայուն էր։ Սակայն մինչ ընդմիջումը բավականին թեժ խոսակցություններ սկսվեցին, որոնք փակուղային վիճակ էին ստեղծել դահլիճում։

Բացի այն, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները որոշել էին ամեն գնով ազատ արձակել իրենց երկու գործընկերներ- թիմակիցներին, նրանք նաև հայտարարեցին, որ միշտ բոյկոտելով փորձելու են առաջ տանել իրենց ասելիքը։

Այս ամենով չավարտվեց թեժ առաջնանիստը։ Երբ ԱԺ նախագահի պաշտոնակատար Կնյազ Հասանովն ավարտեց Խորհրդարանի բացման արարողակագը՝ ներկայացնելով պետության գլխավոր դեմքերից նախագահին ու կաթողիկոսին, նրանք հանդես եկան հատուկ ելույթներով։

Նրանց դահլիճից ճանապարհելիս նախագահողը կանգնեց, որպեսզի պաշտոնական կերպով հրաժեշտ տա պետության երկու պատվավոր ներկայացուցիչներին։ Մինչ Հասանովը հրաժեշտ էր տալիս նախագահին, կաթողիկոսը հեռացավ՝ նախագահողի ձեռքը թողնելով օդում։ Տեսանյութը՝ վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: