Անհավանական պատմություն․ Ձին 9 ամիս անց Քարին տակ գյուղից հասել է Աջափնյակ (Մալուբալու), գտել իր տիրոջը

Այսօր հայտնի է դարձել մի անհավանական և անիրական թվացող պատմության մասին, որը դժվար է պատկերացնել, սակայն իրականում եղել է։

Ադրբեջանական hարձակումից հետո Քարին տակ գյուղից շատերի նման իրենց բնակավարից հեռացավ նաև Վարդանյանների ընտանիքը։ Առկա իրավիճակի պայմաններում ընտանիքը չէր կարողացել իր հետ տանել նաև իրենց ընտանիքի հավատարիմ ու սիրելի ձիուն, որի անունը Բուրան է։

Ձին արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է Վարդանյանների հետ, և ընտանիքի անդամները շատ ջերմ հիշողություններ ունեն նրա հետ կապված։ Հետպատերազմական օրերին Աջափնյակում հաստատված ընտանիքի անդամներից ոչ մեկը չէր կարող երևակայել, որ ձին մի օր կհայտնվի։

Սակայն տեղի է ունեցել անհավանականը։ Քարին տակից փախնելով՝ ձին շուրջ ինը ամիս անց եկել, հասել է Աջափնյակ ու գտել իր տերերին՝ Վարդանյաններին։

Ընտանիքի անդամները պարզապես երջանկացել են այս փաստից։ Ձիու տերը հիշում է, որ ձիուն տեսնելսի այն նույն զգացողություններն ու ապրումներն է ունեցել, ինչ ունեցել է տարիներ առաջ, երբ հայրն առաջին անգամ տուն է բերել Բուրանին։

Понравилась статья? Поделиться с друзьями: