Բլիթներն արագորեն ու հեշտությամբ կարելի է ստանալ, սիկ դրա համար պետք է.
Թթվասերի ու սոդայի խառնուրդին ավելացնում ենք քիչ աղ ու հալած կարագ: Մասսայի վրա նշված չափաքանակի ալյուր մաղելով՝ հունցում ենք պնդոտ խմոր:Այս զանգվածն ուղարկում ենք սառելու ու հանգստանալու՝ պատելով ցելաֆոնով:
Միջուկային զանգված ստանալու համար.
Մանրատած սոխային մասսային ավելացնում ենք դարձյալ մանրատած մսային զանգված: Ցանկալի է մսային զանգվածը լինի հավի կրծքամսից: Խառնուրդը համեմունքային բաղադրիչներով ենք հարստացնում, սիկ վերջում՝ ձեթ ավելացնում:
Հանգստացած խմորային մասսան երկու գնդիկների ենք վերածում: Գնդիկներից ամեն մեկը գրտնակելով բացում ենք հնարավորինս բարակ շերտով: Երկու կողմից վրա բերելով՝ ծրարի տեսք ենք տալիս բացված շերտերին: Այդ դիրքով կտրել՝ ստանալով ուղղանկյունաձև կտորներ:
Քառակուսիների մի ծայրում լցնում ենք մսային միջուկից մի գդալ, վրան պանրային քերուկ լցնում, պտտում՝ ծածկելով խմորով շերտը:
Ավելացած խմորային մասը զուգահեռաձև 1 սանտիմետրանոց կտրվածք անել, հետո հյուսքի ձև տալ:
Բլիթները հավկիթապատելուց հետո թխել: