Մեր օրերում համացանցը մարդկանց մշտապես ներքաշում է տարաբնույթ քննարկումների մեմջ։ Այսօր քննարկումները հիմնականում այն մասին են որ Ուկրաինայի դեմ պատերազմը կանխամտածված էր տարիներ առաջ։
Նման քննարկումները պատկանում են ամենասովորական օգտատերերի, ովքեր հարթակներում կիսվում են կարծիքներով և քննարկումների մեջ ներգրավվում։
Այս խոսակցությունների ֆոնին ուշագրավ է Վլադիմիր Ժիրինովսկու Եվրոպայի խորհրդում ունեցած զրույցներից մեկը, որտեղ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը իրեն հատուկ բարկացկոտ ոճով խոսում է կարծես այս օրերի մասին։
Անհավանական է թվում, սակայն փաստ է՝ քաղաքական գործիչն այդ մասին խոսում է 1999 թվականին։ Իր խոսքում Ժիրինովսկին ասում է, որ հաջորդը ռմբակոծվելու է Կիևը, քանի որ այն Ռուսաստանի պլանների մեջ է մտնում։
Նա լրջագույն կեցվածք ընդունած հայտարարում է՝ Ուկրաինայի տարածքում պատերազմ է կլինի, ապա ընդգծում, որ շատերը միամտորեն կժպտան երեխաների պես, բայց այն կլինի։ Եվ իսկապես աշխարհն արհավիրքի մեջ է այսօր։ Տեսանյութը՝ կից։