Անհանգստացած եմ երկրի հարցով․ Արմինե Կյուրեղյան

ՀՀԴ նախկին պատգամավոր Արմինե Կյուրեղյանը ասել է․ Կառավարությունը Լևոնի ժառանգորդ են ամեն հարցում,հատկապես Արցախի։ Փուլային տարբերակը հենց Լևոնն է առաջարկել։

Ես բանակցություններում դրական բան չեմ սպասում,չի ներկայացվել ինչ հարցեր են դրված սեղանին Արցախի մասին։Ադրբեջանի վերջին հրապարակած թուղթը,որտեղ գրված է,որ իրենք պետք է վերադարձնեն տարածքային ամբողջությունը, շատ մտահոգիչ է։ Ադրբեջանը միայն դրան է կողմ,իսկ Փաշինյանը ասել է մենք եռակողմ համաձայնության պետք է գանք։ Ի՞նչ համաձայնություն,եթե Ադրբեջանը դա է ասում։

Արմենուհի Կյուրեղյանը նաև խոսել է Աննա Հակոբյանի մասին,ով անզգույշ հայտարարություններ է արել,հատկապես,երբ հրավիրում էր Ադրբեջանի փոխվարչապետին մուղամ լսելու։ Վարչապետը ասում է ոչ մի փաստաթուղթ չկա,բայց նաև ասել է,պետք է երեք ժողովրդի համար որոշում լինի։

Շատ տարակուսական է երեք ժողովուրդ բառակապակցությունը։ Ինչ վերաբերում է Լավրովին,ապա այո մտահոգիչ է ու այս կառավարության վարքագիծը ևս։ Հեղինակություններ են ընկնում,ամեն ինչ արվում է ազգային արժեզրկում լինի,հերոս չլինի։ Մենք ոչ միայն ձեռքբերում չենք ունեցել,այլ նաև կորուստներ։ Այս վարած քաղաքականությունը,մեր երկիրը լավ տեղ չի տանում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!