Անկախության տոնին նվիրված միջոցառման ամենից գեղեցիկ ու տպավորիչ պատկերները․ տեսանյութ

Երեկոյան անցակցված անկախության երեսնամյակին նվիրված միջոցառումը բավականին բարձր ճաշակով ու որակով է կազմակերպված եղել։

Այս մասին են փաստում համացանցում միջոցառումից հետո տարածված այն դրական կարծիքները, որոնք թողել են մշակութային տարբեր հեղինակավոր գործիչներ։

Հատկապես գեղեցիկ ու տպավորիչ է եղել միջոցառման վերջում երկնքում դրոնների միջոցով լուսավառված պատկերների ցուցադրությունը։

Ցուցադրվել են մեր գերբը, դրոշը, երկրի անունը, ինչպես նաև ազգային արժեք ներկայացնող Դավթի արձանը, Հայոց տառերը՝ Մեսրոպ Մաշտոցի ձեռքի կողքին առկայծող, Հայկ Նահապետը և այլ ազգային աշժեք ներկայացնող սիմվոլ։

Հատկանշական է, որ ցուցադրվող պատկերները շարժվող են եղել, ինչն էլ ավելի է մեծացրել դրանց ազդեցիկությունը։Լրատվամիջոցներում առկա տեղեկության համաձայն՝ լուսարձակող դրոնները պատվիրվել և բերվել են Ռուսաստանից։


Նշենք, որ միջոցառմանը բարձրաստիճան պաշտոնյաներից ներկա չէր քաղաքապետը, ով այս օրերին ընտանիք հետ միասին գտնվում է Արցախում։ Միջոցառման ազդեցիկ պահերը ներկայացնող տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: