Հայտնի լրագրող ու բլոգեր Անի Քոչարը բավականին ակտիվ հասարկական գործունեությամբ է զբաղված։ Ամուսնությունից հետո նրա ամուսինը՝ Հայկը, մեծապես աջակցում է տիկնոջը հասարակական ակտիվություն ծավալելու գործում։
Անին դարձել է ուժի և կամքի խորհրդանշական կերպար, ով ոչ միայն կարողացել է հաղթահարել ճակատագրով իրեն բաժին ընկած դժվարությունները, ծանր հիվանդությունը, այլ նաև իր մեծ ուժ ու էներգիա է գտնում օգնելու ուրիշներին, որ իրենք էլ հաղթահարեն իրենց դժվարությունները։
Վերջերս Անին ամուսնու հետ մկրտության կնքամայր ու կնքահայր են դարձել երկու աղջնակների՝ Սուսիկի և Աստղիկի։ Մկրտությունը տեղի է ունեցել հուլիսի քսանհինգին։
Մկրտությունը տեղի է ունեցել Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում, արարողությունն իրականացրել է եկեղեցու հովիվներից Տեր Դավիթ Սահակյանը։
Անին մկրտության արարողությունից լուսանկարայաին կադրեր է տեղադրել՝ գրելով հետևյալը․
«Ամենակարող Տերը պահապան որդուս, հոգեզավակներիս և աշխարհի բոլոր մանուկներին և թող որ մշտապես նրա հովանու ներքո լինեն»։