Անի Պետրոսյանի սիրելին անակնկալ է մատուցել նրան․ անակնկալը ստացվել է և չափազանց ուրախացրել դերասանուհուն

Դերասանուհի Անի Պետրոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ սիրելի ունի։ Նա այն արտիստներից է, որ անձնական կյանքի վերաբերյալ հրապարակումներից զերծ է մնում, սակայն այս անգամ բացառություն էր կատարել և հայտնել հետևորդներին, որ արդեն սիրելի ունի և իր սիրտը զբաղված է։

Դերասանուհու սիրելին Էդգար Կոստանդյանն է։ Նրան հանրությունը ճանաչում է որպես ժամանակակից գրող։ Անին և Էդգարն ասես միմյանց համար ստեղծված լինեն։

Միջոցառումներին, մշակութային և հասարակական այլ վայրերում զույգին կարելի է հաճախ հանդիպել։ Օրերս Անին հետևորդներին ցույց  է տվել, թե ինչ անակնկալ է մատուցել իրեն սիրելին։

Էդգարը որոշել է ուրախացնել Անիին և նրան նվիրել է երկու փոքրիկ արջուկ, որոնց ձեռքում սիրտ է։ Նվերը խորհրդանշական է և ասես խորհրդանշում է իրենց սերը։

Անակնկալը ստացվել է և չափազանց ուրախացրել դերասանուհուն, ինչն էլ նա հանրայնացրել է։ Մանրամասները՝ կից տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!