Անի Պետրոսյանը կմահանար. նա հրաշքով է ողջ մնացել․ մանրամասներ

Երեկ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցն էր։ Քաղաքացիներից շատերը կիսվեցին այդ տարիներից իրենց հայտնի պատմություններով։

Ինչպես գիտեք հանրային դեմքերի մեջ շատերն են ծնունդով Գյումրուց։ Նրանցից մեկն էլ սիրված դերասանուհի Անի Պետրոսյանն է։ Անիի հետ կապված ևս մեկ պատմություն կա։

Դերասանուհին կարող էր այսօր մեզ հետ չլինել, քանի որ ավերիչ երկրաշարժի օրը նա հրաշքով է փրկվել։ Այդ ժամանակ ընդամենը յոթ տարեկան էր և այդ պահին գտնվել է դպրոցում։ Ուսուցիչները երեխաներին պետք է տեղափոխեին այլ մասնաշենք։

Անիի դասղեկն անընդհատ հետաձգել է դա, որի արդյունքում էլ փրկել է շատ երեխաների կյանքեր։ Այն մասնաշենքը, որտեղ տեղափոխել էին մյուս աշակերտներին, ոչ ոք, ցավոք սրտի, չի փրկվել։

Անին մի առիթով արցունքն աչքերին հիշել է, որ ուսուցչուհին նույնիսկ իր երեխաների մոտ չի գանցել, մինչ իր դասարանի աշակերտներին չի հանձնել իրենց ծնողներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!