Անի Խաչիկյանի գեղեցիկ ու խորհրդավոր լուսանկարները, մեկնաբանությունները և այլ ուշագրավ մանրամասներ

Անի Խաչիկյանը մեր իրականության երիտասարդ, ակտիվ ու պայծառ հանրային դեմքերից է, ով լավ դերասանուհի է ու միևնույն ժամանակ լավ ու հոգատար մայրիկ։

Անին իր երիտասարդ տարիքում մեծ կարևորություն է տալիս մայրության գաղափարին և մայրական պատասխանատվությանը։

Անին բավականին շուտ է ամուսնացել։ Ընդ որում, նա շուտ էլ բաժանվել է, իսկ բալիկի՝ Տեսլայի հետ նա ապրում է միայնակ՝ աշխատելով շատ ժամանակ հատկացնել նրան։

Անին մի առիթով խոստովանել է, որ իր նախկին ամուսնու հետ թշնամական հարաբերությունների մեջ չի մտել, քանի որ իրենց ջերմ ու ընկերական հարաբերությունները անհրաժեշտ են Տեսլային։

Ամառային հանգստի մեջ գտնվող դերասանուհին ուշագրավ ու գեղեցիկ կադրեր է հրապարակել հանգստից, որտեղ նա իր բալիկի հետ է։ Նա գրել է, որ իրենք ամենուր միասին են։

Շատ օգտատերեր ջերմությամբ ու բարեմաղթանքներով են արձագանքել Անիի գեղեցիկ լուսանկարներին։

Արձագանքողներից մեկն էլ նրա գործընկեր Սոս Ջանիբեկյանն է, ով սրտիկի տեսքով մեկնաբանություն է թողել Անիի ու որդու լուսանկարի ներքո։

Понравилась статья? Поделиться с друзьями: