<<Վարչապետի միակ լուրջ թեկնածուն ՝ Խաչիկ Ասրյան>>.Անի Զախարյան

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ով իրեն նախկինում համարել էր վարչապետի այլընտրանքային թեկնածու, այսօր <<Հայելի >> ակումբում լրագրողի հարցերին ի պատասխան ՝ սուր հայտարարություններ է արել:

Ըստ նրա 2018 թվականից հետո սկսվեցին այնպիսի գործըթացներ , որոնք խարխլեցին գործող համակարգերը, հայհոյանքը փոխարինեց մայրենի խոսքին, մշակույթը ոչնչացվեց և սովորական քաղաքացին պետք է գիտակցի, որ Կորոնավիրուսի դիմակի տակ սքողված է մեր պետության քայքայման գործընթացը: Նա գտնում է , որ գործող իշխանությունն օր առաջ պետք է հեռանա:

Հեռացումից հետո ի՞նչ է լինելու: Միակ լուրջ վարչապետի թեկնածուն, ով կփոխարինի Նիկոլ Փաշինյանին , ըստ Անի Զախարյանի, Խաչիկ Ասրյանն է , ով <<Հայոց Արծիվներ-Միասնական Հայաստան կուսակցության>> նախագահն է:

Նիկոլ Փաշինյանին նա անպիտան համարեց պետության զարգացման համար: Անի Զախարյանը հույս ունի, որ Աննա Հակոբյանը կասի Փաշինյանին, որ նա այլևս անելիք չունի Հայաստանի իշխանության մեջ, Զաքարյանը Փաշինյանի միակ ձեռքբերումը համարեց նրա ընտանիքը: Ըստ նրա արժանապատիվ պարտություն կրելը հաղթանակ է, Փաշինյանը պետք է խաղաղ հեռանա, իր իշխանությունը խաղաղ փոխանցվի:  Առաջիկայում Զաքարյանը ձևավորելու է  քաղաքական օրակարգ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!