Ամիսներ առաջ արդեն հայտնել էինք, որ «Վերվարածներից» առավել ճանաչելի դարձած դերասանուհի Անի Բայաթյանը սպասում է երրորդ երեխային։ Անիի որդին լույս աշխարհ է եկել 1 ամիս առաջ։
Որդու լուսանկարը մինչ այս դեռ չէր հրապարակել։ Որդուն ծնողներն անվանակոչել են Միքայել։ Այսօր՝ փոքրիկի 1 ամսականի կապակցությմաբ, դերասանուհին համացանցային իր հարթակում հանրայնացրել է որդու՝ փոքրիկ Միքայելի լուսանկարը, որին կից գրել է․ «Մեկ ամսական Միքայել»։
Լուսանկարն անչափ զգացմունքային է․ դերասանուհին ջերմորեն համբուրում է որդուն։ Երեխայի դեմքը չի երևում, սակայն լուսանկարից այնքան ջերմություն ու հուզականություն է հորդում, որ բավականություն ստանալու համար բավական է ուղղակի նայել նկարին։
Անիի ընտանիքում մեծանում են նաև նրա երկու դուստրերը։ Դերասանուհին ամուսնացած է գեղանկարիչ Նարեկ Քեշիշյանի հետ։ Նարեկը Անիի երկրորդ ամուսինն է։
Մինչ այդ նա ամուսնացած էր Իշխան Ղարիբյանի հետ և նրա հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցել է մեկ դուստր։